«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ստեղծվել է աշխատանքային խումբ
Այսօր համացանցում զետեղված «Գյումրու քաղաքապետարանն ու ավագանին ուղերձ են հղել Վ. Գասպարյանին, Ա. Երիցյանին ու Գ. Բեգլարյանին» հրապարակման առնությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գլխավորությամբ, որը երկուշաբթի օրը` նոյեմբերի 17-ին, կայցելի Գյումրի, տեղում մանրամասն կուսումնասիրի բարձրացված հարցերը և անհրաժեշտ վերլուծություններ անելուց հետո կկայացվեն համարժեք որոշումներ և կձեռնարկվեն նպատակային միջոցառումներ»,-գրել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ ավագանու այսօրվա նիստում
Գյումրու քաղաքապետարանն ու ավագանին համատեղ ուղերձ են հղել ՀՀ կապի ու տրանսպորտի, արտակարգ իրավիճակների նախարարություններին ու ՀՀ ոստիկանությանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, թե այն շատ կարեւոր է եւ ժամանակն է, որպեսզի համապատասխան մարմիններն արձագանքեն. «Ուղերձ հղել, որպեսզի նմանատիպ դեպքեր, որոնք տեղի են ունենում, նմանատիպ ողբերգություն, որպեսզի շատ զգոն լինեն, եւ համապատասխան գերատեսչությունները համայնքի հետ, մենք նույնպես միանում ենք այս ուղերձին, կկարողանանք ինչ-որ բան իրականացնել տարբեր տեսակի միջոցառումների հետ կապված: Նախ գազաբալոնների, հետո մեքենաների հին լինելու հետ կապված, մանավանդ հիմա, գիտեք, քաղաքում ինչ գազելներ կան, որ օգտագործվում են եւ այլն, եւ այլն: Մենք կկարողանանք մեր ուղեւորների հարմարավետության հետ կապված իրենց հետ աշխատել, եւ այս ուղերձով ինձ թվում է, որ իրենք մեզ անպայման կպատասխանեն»,- նշել է Սամվել Բալասանյանը