Երևանի փոխքաղաքապետ, ապագա ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Օղակաձև այգու 5-րդ հատվածի սրճարանների սեփականատերերի հետ։
Օրագիր․news-ն է գրում այդ մասին ու մանրամասնում․ «Հանդիպման ընթացքում նախկին քաղաքապետը խնդրել է, որ ամեն սեփականատեր իր տարածքից մի բան քանդի՝ դրա դիմաց ինչ-որ բաներ խոստանալով։
Ինչ է ստացվում՝ քաղաքային իշխանությունն այնքան լավն է, որ այգին փորձում է վերադարձնել ժողովրդին, ապօրինի շինությունների դեմ է պայքարում։
Երկրորդ՝ կառավարող ուժը, «վարչապետջանը» այնքան ուժեղ են, որ Գագիկ Բեգլարյանի դեմ են գործ հարուցում, կարող են անգամ նրան նստեցնել, իսկ իրականությունն այն է, որ և բուտիկները քանդելու կինոներն են միֆ, և Բեգլարյանի դեմ գործը։
Ճիշտ է՝ այս գործը կօգտագործեն որպես մահակ նախկին քաղաքապետի գլխին, իսկ առայժմ կօգտվեն նրա ծառայություններից, կհամագործակցեն «նախկին սևերի, թալանչիների» հետ՝ հայտնի գովազդի մոտիվներով տպավորություն ստեղծելով, թե «շահում ես դու, շահում է պետությունը»»։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝