Panarmenian.net-ը գրում է. Բելառուսը 2013-ին խոտանված «Բուկ-Մ1» ԶՀՀ-ներ է վաճառել Ադրբեջանին: Սկանդալային պատմությունը սկսվել է 2009-ին, երբ Մինսկ այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկվեց արդիականացնել «Բուկ-Մ1» և «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ները, գրում է Belaruspartisan-ը:
Համալիրներն արդիականացվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ:
ԶՀՀ-ների ռուսական արտադրության ՌԼԿ-ները որոշվել էր փոխարինել «Ուկրօբորոնպրոմի» մաս կազմող «Իսկրա» գիտա-արտադրական ձեռնարկության մշակած կայաններով:
Բելառուսի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի իրականացման մասին հայտնի դարձավ 2013-ի ամռանը, երբ առաջին «Բուկ» ԶՀՀ-ն ցուցադրվեց Բաքվում կայացած զորահանդեսում: Այն ժամանակ, ոչ պաշտոնապես հայտարարվեց Ադրբեջանին այդպիսի 2 համալիր փոխանցելու մասին: Ըստ պարբերականի, իրականում ադյպիսիք 4-ն էին, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալ բռնկվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ