▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերդի մի բնակչի կանգնեցրին, երեխաների հետ գնում էին Էջմիածին ծնունդի մասնակցելու. Գնել Սանոսյան

«Ախր ո՞նց կարելի է այսքան ՉՍԻՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ո՞նց...

Ախր ո՞նց կարելի է այս օրերին մեծաթիվ մարդկանցով ծնունդ նշել, եթե դա օրեր անց կարող է ՄԱՀՎԱՆ պատճառ դառնալ, ո՞նց...

Այսօր ականատես եղա մի «ԱՆՆՈՐՄԱԼ» երևույթի.

Սևանի մայրուղու հայտնի «Գայի պոստում», երբ մեր ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հերթով կանգնացնում և ստուգում էին մեքենաները, փորձում հասկանալ ով ու՞ր է գնում, քանի՞ հոգով և այլն։

Բերդի (Շամշադինի) մի բնակչի կանգնեցրեցին և պարզվեց ընտանիքով, երեխաների հետ միասին գնում էին Էջմիածին ծնունդի մասնակցելու։

Հ.Գ.֊ Երբ երկրում արտակարգ դրություն է, երբ տանից կարող ես դուրս գալ միայն 3 պատճառով (1.Խանութ, 2.Դեղատուն, 3. Աշխատանքի այցելելու համար, այն էլ եթե խիստ անհրաժեշտ է), ոնց կարելի է Հայաստանի մի ծայրից գնալ մյուս ծայրը ԾՆՈՒՆԴ նշելու...»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին