▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերել եմ թուրքական լամպ՝ սա է Փաշինյանի ժողովրդավարության փարոսը․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ  թուրքական արտադրության «լամպչկա» իշխանությունները պետք է անհապաղ ազատեն քաղբանտարկյալներին․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց շարունակվում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան: ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ակցիային մասնակցում է թուրքական արտադրության լամպով․ «Քանի որ միջազգային կառույցները Հայաստանը համարում են ժողովրդավարության փարոս, ինձ հետ բերել եմ թուրքական արտադրության լամպ․ սա՛ է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսը, որը լույս է տալիս և աշխատում բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Քիչ հետո այստեղ կայցելի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, այն կառույցի քարտուղարը, որտեղ նախկինում եթե որևէ ընդդիմադիրի պրիչոսկան ծռվում էր, կամ գրիպ էր ընկնում, հազարավոր հայտարարություններ էին տարածում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների, իսկ ինչո՞ւ են հիմա աչք փակում Հայաստանում տեղի ունեցող դիկտատուրայի վրա»,- ասել է Զոհրաբյանը։

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց քաղաքական և հասարակական գործիչների մասնակցությամբ բողոքի ակցիա է՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

Նշենք, որ ԱԳՆ-ում ընթանում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Թարմացված․ ՀՀ ԱԳՆ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Մարիա Պեյչինովիչ Բուրիչին դիմավորեցին «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, ազատության պահանջը վերաբերվում է թե՛ Երևանի և թե՛ Բաքվի բանտերում պահվող անձանց:

Թարմացված․ ՀՀ ԱԳՆ-ի դիմաց շարունակվում է քաղբանտարկյալների ազատության պահանջով բողոքի ակցիան: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԽ-ից սպասումները մեծ չեն, քանի որ նրանք չեն նկատում Նիկոլ Փաշինյանի արարքնեը․ «ՀՀ քաղաքացու անվտանգությունը պետք է ապահովի ՀՀ իշխանությունը, անկախ նրանից, թե գլոբուսի որ ծայրում է գտնվում և ինչ կարգավիճակով։ ՀՀ քաղաքացիները Բաքվում պատանդառության մեջ են, շատերը խոշտանգումներով սպանվել են, իսկ իշխանությունները զրո ջանք են գործադրում նրանց վերադարձնելու կամ անվտանգության նվազագույն պայմաններ ապահովելու համար։ Նույն իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Բաքվում գտնվող գերիներն իրենց համար մեռած են կամ հանցագործներ են։ ՀՀ քաղաքացիների և աշխարհի հայերի համար մեծ չէ տարբերությունը՝ Հայաստանում են գտնվում, թե Ադրբեջանում, քանի որ այստեղ էլ Նիկոլ Փաշինյան կա, ով հավասարազոր թշնամին է հայ ժողովրդի ու մեր հայրենիքի, Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանն է պատանդառում։ Տասնյակ քաղբանտարկյալներ բանտերում են, կալանավորվել են Նիկոլի կողմից՝ ճշմարտությունն ասելու և հայրենիք ունենալու ցանկության համար»,- ասել է Մկրտչյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին