Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, մեկնաբանելով Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները և դրանցում Էմանուել Մակրոնի հաղթանակը, ասել է. «Մենք ունենք 39-ամյա երիտասարդ, ում հետևում լավ մասնագիտական փորձ կա, որը և բացատրում է նրա հաղթանակը Մարին Լը Պենի նկատմամբ։ Բացի այդ՝ նա ունի «գեղեցիկ մայրիկ», ով իրեն աջակցում էր։ «Գեղեցիկ մայրիկ» ասելով՝ Իտալիայի նախկին վարչապետն ի նկատի է ունեցել Է. Մակրոնի կնոջը՝ Բրիժիտ Մակրոնին, ով իր ամուսնուց մեծ է 25 տարով և եղել է Մակրոնի ֆրանսերենի ուսուցչուհին դպրոցում։
Հիշեցնեմ, որ Մակրոնին հեգնող Բերլուսկոնին էլ իր կնոջից բաժանվել է բավական երիտասարդ կնոջ հետ ամուսնանալու նպատակով։ Բացի այդ՝ իտալական ընդդիմադիր մամուը Բերլուսկոնիին բազմիցս մեղադրել է մանկապղծության մեջ՝ մեղադրելով անչափահասների հետ կապ ունենալու մեջ։