▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել Գյումրու քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ հետախուզական միջոցառումներով օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցներից մեկը համայնքապետարանի մեկ այլ աշխատակցի անունից, որպես ապօրինի վարձատրություն, Գյումրու մի բնակչից պահանջել է 100 դոլար՝ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն իրականացնելու համար: Ըստ ոստիկանության տեղեկատվության, վերջինս հայտնել էր, որ հակառակ դեպքում գործընթացը չի իրականացվի։

Գյումրու բնակիչը հրավիրվել էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում տալու։ Հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցը պահանջած 100 դոլարը ծրարով ստանալու պահին բռնվել ու կասկածանքով բերման է ենթարկվելոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին։

Փողը կնոջ մոտից հայտնաբերվել և վերցվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին