Ֆակտոր․am-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ Երևանի Թումանյան փողոցից այսօր երեկոյան բերման ենթարկվածները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն են։
«Հիշեցնենք՝ մարտի 11- երեկոյան տեսանյութ տարածվեց համացանցում, որտեղ երևում էր՝ ինչպես են հատուկջոկատայինները Երևանի կենտրոնում մեքենաներ ստուգում, մարդկանց իջեցնում ու տանում։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սագսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ չորս անձ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն»,-գրում է սկզբնաղբյուրը։