▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման ենթարկվածները «Դերժավայի Արկադիի» որդին ու զարմիկն են

Տեղեկացրել էինք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման էին ենթարկվել 4 անձ:

Հիշեցնենք, որ ոստիկաններն օպերատիվ տվյալ էին ստացել, որ Աբովյան փողոցում կրակոցի ձայներ են լսվում և մեկնելով նշված վայր, նկատել  էին Audi A7 մակնիշի 05 AA 500 համարանիշի ավտոմեքենան և նշված երիտասարդներին:


Պարզվում է, որ բերման ենթարկված 17-21 տարեկան երիտասարդներից  Ս. Համբարձումյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դերժավայի Արկադ մականվամբ Արկադի Համբարձումյանի որդին է, իսկ Ա. Մանուկյանը նույն պատգամավորի քրոջ տղան է, որի Audi A7 մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ոստիկանական դուբինկա:

 

Լրագրող Կիմա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով հիշեցրել է, որ ՀՀԿ-ական պատգամավորի ազգականները 2010-ին էլ  պետհամալսարանի մոտ էին վիճաբանություն հրահրել, ինչն էլ ավարտվել էր կրակոցներով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին