▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան. Արսեն Ղուկասյան

Այսօր բերվել է 31 զինծառայողի  մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:

«Դա այն է, որ ասում էին տարբեր տեղերում կան թաղված, հերթով տեղերը ասում են, հանում, բերում ենք, բայց բոլորն էլ իրենց պարկերի մեջ են տեղադրված: Կան որոշ մարդկանց մոտ փաստաթղթեր, հնարավոր է` վաղվանից ցուցակներ էլ գցենք: Իրենք նախապես ասել էին, որ 100 մարմին են տալու, ու արդեն 61-ը տվել են, մնաց 39-ը: Ողջերի մասով որոնողական աշխատանքները արդյունքներ չեն տվել, վաղը նորից կշարունակվեն»,-ասել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին