Աշխարհահռչակ Բեյոնսեի ընկերուհի՝ հիփ-հոփ կատարող Լիլ Քիմը բացահայտել է աստղի գաղտնիքը:
Օրերս երգչուհին գտնվել է Բեյոնսեի և Ջեյ-Զիի համերգներից մեկի ետնաբեմում, որտեղ իմացել է Բեյոնսեի հղիության մասին այն ժամանակ, երբ նրան առաջարկել է մեկ բաժակ շամպայն խմել հանդիպման առթիվ:
«Քիմը գնել է մի շիշ շամպայն իր հին ընկերների՝ Բեյոնսեի և Ջեյ-Զիի համար, բայց Բեյոսեն հրաժարվել է նույնիսկ մեկ բաժակ խմել։ Երբ Լիլը հարցրել է՝ «իսկ ինչու՞։ Դու՞...»:Հազիվ էր նա ավարտել իր խոսքը երբ Բեյոնսեն ժպիտով ասել է՝ «այո»: