▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյոնսեն և Ջեյ Զին ամուսնալուծվում են

Օրերս հոլիվուդի ամենահայտնի ամուսնական զուգերից մեկին` Բեյոնսեին և Ջեյ Զիին, հաջողվել է ապշեցնել հասարակությանը: Խոսքն այն տեսանյութի մասին է, որում ցույց է տրվում, թե երեկույթներից մեկի ժամանակ վերելակներից մեկում Բեյոնսեի քույրը` Սոլանժը, ինչպես է ծեծի ենթարկում Ջեյ Զիին: Դեպքից հետո համացանցում հայտնվեցին Սոլանժի նման պահվածքի բազմաթիվ տարբերակներ, որոնցից ամենաքննարկվողը դարձավ  Ջեյ Զիի դավաճանությունը:

Հիշեցնենք նաև, որ այս հանգստյան օրերին Բեյոնսեն և Ջեյ Զին գերադասել են ներկա լինել իրենց սիրելի բասկետբոլային թիմերից մեկի խաղին, բայց, կարծես թե, ամեն ինչ չէ, որ այդքան խաղաղ է թվում: Ինչպես պարզ է դարձել լուսանկարներից, զույգը հանրության շրջանում է հայտնվել առանց իրենց ամուսնական մատանիների: Եվ բացի այդ,Բեյոնսեն հայտնվել է ոչ միայն առանց ադամանդե մատանիի, այլ նաև` առանց դաջվածքի, որը նա 2008թ-ին արել էր ի նշան իր և Ջեյ Զիի մեծ սիրո:

Հիմա ամուսինները պատրաստվում են հայտնիների շրջանում ամենաթանկ ապահարզանին:  Ամուսնալուծությունը նրանց մեկ միլիարդ դոլար կարժենա: Գլխավոր հարցը մնում է դստեր՝ Բլյու Այվիի խնամակալության հարցը:

 «Դրախտում ամպրոպ է ճայթել: Ամուսնալուծությունն անխուսափելի է: Այդ հենց Բեյոնսեն է ուզում: Բոլորին թվում է, որ Բեյոնսեն և Ջեյ Զին կատարյալ զույգ են: Բայց իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է մարդկանց»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին