Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` հունվարի 20-ին նախաձեռնած խորհրդաժողովն իրականում տարեմուտի և Նոր տարվա ամենաինտրիգային քայլն էր` ԶԼՄ-ի ու վերլուծաբանների քննարկման հիմական առարկան:
Ըստ էության` ԲՀԿ-ը ղեկավարը, լինելով ՀՀ քաղաքական դաշտի վերջին տասնամյակների ազդեցիկ անձ, ինչպես նաև գործարար էլիտայի ներկայացուցիչ, միշտ էլ հնարավորոթյուն է ունեցել իրեն մտահոգող հարցերը բարձրացնելու ու լուծելու համար:
Մյուս կողմից, ԲՀԿ-ի քայլը կանխատեսելի էր, քանի որ Եռյակը ԲՀԿ-ի համար արդեն դարձել է, ավելորդ բեռ, որին ԲՀԿ-ն օգտագործում էր որպես «քարշակ», քանի որ կրում էր ողջ եռյակի սպասարկման ծանր բեռն ու ֆինանսական հարցերով պատասխանատվությունը: Բնականաբար տրամաբանական ու ինչ-որ տեղ նաև արդարացված քայլ, որ նա փորձում է Եռայկի մյուս ներկայացուցիչներից աստիճանաբար շատ զգուշորեն հեռանալ` նրանց ուղղարկելով «գրողի ծոցը»:
Ստեղծված իրավիճակում, Ծառուկյանը կարծում է, թե առավել հավանական է, որ իր առաջադրված հարցերը լուծում կգտնեն այն պարագայում, եթե դրանք առաջադրվեն ապաքաղաքական հարթությունում, ասել է թե` շառից ու փորձանքից հեռու: