▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը կմնա և կաշխատի Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ:

 

 

Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ընթացքում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու որոշումները ստորագրելուց հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել մեզ հետ: Ես առաջարկում եմ ողջունել Մհեր Գրիգորյանի որոշումը»,- ասաց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին