▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բիլայն»-ի աշխատակիցները դեմ են, որ ընկերությունը վաճառվի Եսայան եղբայրներին

Այսօր՝ հուլիսի 10-ին, «Բիլայն»  ընկերության  աշխատակիցները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էին, որտեղ քննարկվում էր ընկերության բաժնետոմսերի օտարման հարցը։

Աշխատակիցները դեմ էին, որպեսզի «Բիլայնը» վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ՍՊԸ-ին, քանի որ մտահոգություն ունեն, որ վաճառքից հետո գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ:

Տեղեկացնենք, սակայն, որ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն կայացրել է ընկերությունը վաճառելու որոշումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերության 300 աշխատակիցներ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը։

Ստորև ներկայացնում ենք նամակը.

Скан письма сотрудников компании Веон Армения премьер-министру страны

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին