▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է Վիլյամ Սարոյանի անունով փողոց անվանակոչելը

 

Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է քաղաքապետարանի կողմից ներկայացված որոշ փողոցների ու թաղամասերի անվանակոչության առաջարկը, որոնց շարքում է նաև այն փողոցը, որը կոչվելու է հայ գրող Վիլյամ Սարոյանի անունով:
Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերջինիզ» լրատվական կայքը: Բիթլիս քաղաքի մի քանի փողոցների հետ միասին կանվանափոխվի նաև Սափքոր փողոցը՝ կոչվելով Վիլյամ Սարոյանի փողոց: Աղբյուրի համաձայն այս մասին գրավոր հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը, որտեղ նշվում է, որ որոշումը հաստատվել է նահանգապետ Օրհան Օզթուրքի կողմից:
Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: Վերջինս թեև ծնվել է Ֆրեզնոյում, ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան: 2014-ին նշվում է այցի 50-ամյակը: Սարոյանի անունով կանվանակոչվի քաղաքի Սափգոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը:
Ermenihaber.am

ermenihaber-ը գրում է. Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է քաղաքապետարանի կողմից ներկայացված որոշ փողոցների ու թաղամասերի անվանակոչության առաջարկը, որոնց շարքում է նաև այն փողոցը, որը կոչվելու է հայ գրող Վիլյամ Սարոյանի անունով:

Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերջինիզ» լրատվական կայքը: Բիթլիս քաղաքի մի քանի փողոցների հետ միասին կանվանափոխվի նաև Սափքոր փողոցը՝ կոչվելով Վիլյամ Սարոյանի փողոց: Աղբյուրի համաձայն այս մասին գրավոր հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը, որտեղ նշվում է, որ որոշումը հաստատվել է նահանգապետ Օրհան Օզթուրքի կողմից:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: Վերջինս թեև ծնվել է Ֆրեզնոյում, ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան: 2014-ին նշվում է այցի 50-ամյակը: Սարոյանի անունով կանվանակոչվի քաղաքի Սափգոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին