▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բլեյանի արկածներին համայնքը չի տրվելու. Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բլեյանի սեզոնային պոռթկումները

Թիվ 93 մանկապարտեզը ցանկապատ ունենալու է, համայնքային մանկապարտեզի երեխաների անվտանգությունը ապահովվելու է, Բլեյանի արկածներին համայնքը չի տրվելու: Ոստիկանությունը այսօր կատարել է օրենքի պահանջները, իսկ օրենքի առաջ բոլորը հավասար են.....Ես արդեն Արայիկ Հարությունյանին ...

Վերահաստատում եմ բառերս. համայնքային մանկապարտեզի ծնողներին, տնօրենին վիրավորողը, մանկապարտեզը գերեզմանի հետ համեմատողը, այո’, անդաստիարակ է:

Ամիսներ առաջ, երբ նույն իրավիճակն էր և Բլեյան-համայնք պայմանավորվածություն ձեռք բերվեց, համայնքային մանկապարտեզը փոխեց նախագիծը`գնալով իր տարածքի հաշվին զիջումների, բայց արի ու տես, որ Բլեյանին նոր նախագիծն էլ ձեռք չի տալիս և նորից նույն սցենարն է իրականացնում, այն էլ արտակարգ դրության պայմաններում....

Պետական, անվճար մանկապարտեզի շահը գերակա է ինձ համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին