▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակչության զգալի հատվածի համար ընդդիմության շատ կտրուկ գործողությունները կարող է այդքան լավ չեն ընդունվում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այն համոզմանն է, որ բնակչության մի զգալի հատվածի համար ընդդիմության շատ կտրուկ գործողությունները, կարող է, այդքան էլ լավ չեն ընդունվում։ Նրա խոսքով՝ մարդիկ ցանկանում են բանավեճ, փաստարկված մոտեցումներ տեսնել: 

Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ օրակարգ ունի այս պահին ընդդիմությունը խորհրդարանում։

«Այս պահին կարծում եմ՝ իշխանության, կառավարության սխալները վերահանելն է: Մեր բնակչության մեծ մասը, կարծում եմ, գործընթացներից լավ տեղյակ չէ կամ ինչ-որ բաներ կան, որ լավ չի պատկերացնում: Ընդդիմության խնդիրն է այդ ամենն ավելի ակնառու դարձնելը»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունն իշխանության սխալները ցույց տալու համար չէր մասնակցում ընտրությանը, իշխանությունը տապալելու խոստում էր տվել՝ պատգամավորն ասաց, որ ընդդիմությունը ընտրությանը մասնակցում է նախևառաջ այն հույսով, որ կկարողանա իշխանություն ձևավորել: «Եթե ընդդիմությանը չի հաջողվել այդ մեծամասնությունը ձևավորել, ապա գնում է ավելի երկար ճանապարհով, որի մեջ մտնում է նաև իմ ասածը»,-նշեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին