«Բոլոր բռնապետները սատկելու սովորություն ունեն». Տիգրան Պասկևիչյան
Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Տիկ, կա՞յֆ ես բռնում»,- ամեն հարցազրույցից հետո հարցնում էին օպերատորները, երբ ես 1949-ին աքսորը տեսած մարդկանց հետ հարցազրույց անելիս պարտադիր հարցնում էի՝ Ստալինի մահվան օրը հիշո՞ւմ եք։
Նրանց դեմքին նախ ժպիտ էր հայտնվում, հետո մահանալ-մեռնելու փոխարեն հնչում էր «սատկել» բառը։
Կայֆ չէի բռնում, ուղղակի ուզում էի եւս մեկ անգամ համոզվել, որ բռանապետները, բոլոր բռնապետները սատկելու սովորություն ունեն։