▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել են և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին

Մայիսի 20-ից Երևանի մանկապարտեզները վերսկսում են աշխատանքը: Բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին։

Ախտահանում կիրականացվի ամեն օր։ Երեխաներին կընդունեն մուտքի մոտ։ Բոլոր մանկապարտեզների բակերում արվել են հատուկ գծանշումներ։ 

Ծնողները փոքրիկների հետ բակում կսպասեն մեկուկես մետր հեռավորությամբ գծանշանների վրա, մինչև կհասնի ներս մտնողի հերթը։

Մանկապարտեզի բուժքույրն ու դաստիարակները փոքրիկներին ջերմաչափելուց հետո կուղեկցեն խմբասենյակներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին