▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր մեղավորները պատժվելու են. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Գորիսյան դեպքերին` մասնավորապես Henaran.am-ի հետ զրույցում ցավակցել է ողբերգական միջադեպի պատճառով սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքին,  հարազատներին եւ ընկերներին:

"Խնդիրը իրավական տիրույթում  է, իրավապահները շատ օպերատիվ արձագանքեցին, կարծում եմ քննությունը կպարզի մեղավորներին եւ բոլորը կպատժվեն",-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանվել է Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը` գնդապետ Արտակ Բուդաղյանն ու մարզպետի թիկնապահներից մեկը հիվանդանոցում են: Ձերբակալվել է մարզպետի որդին եւ թիկնապահներից մեկը:

Արդյո՞ք օրակարգում Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարց կա`  Շարմազանովն ասաց, որ "բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցություն ունեն եւ մեղավոր են, պիտի պատժվեն անկասկած": 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին