▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր նրանք, որոնք «պանյատկեքով» են ապրում, իմացեք, որ ձեր օրենքներով չենք խոսելու. Սերգեյ Դանիելյանը՝ ԲՀԿ-ականներին

Դերասան Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր դերասան Արտյոմ Կարապետյանի հետ այցելել են ոստիկանություն եւ հանցագործության մասին հաղորդում են տվել՝ կապված Արտյոմ Կարապետյանի հետ նախօրիեն տեղի ունեցած միջադեպի հետ:

Նա դիմել է ԱԺ այն պատգամավորներին, որոնք հիմնականում ԲՀԿ-ից են, որոնք ասում են, որ գողականները լավն են. «Դիմում եմ ԱԺ այն պատգամավորներին, որոնք հիմնականում ԲՀԿ-ից են, որոնք ասում են, որ գողականները լավն են, որ էդ մշակույթին չի կարելի ձեռք տալ, դա մեր ազգային մենթալիտետի գոհարներից է, մենք գողական եղել ենք, գողական էլ կմնանք: Եթե չեմ սխալվում Վարդանիկը (ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը.խմբ.) ասեց, որ գողականները խելոք մարդիկ են: Ժողովուրդ ջան, կուզե Վարդանիկն էղնի, կուզե ընկեր Մարգոն էղնի, մեզ չի հետաքրքրում: Ես հայտարարում եմ, որ ես գործ տվող եմ եւ ոչ միայն ես, այլեւ իմ շրջապատի շատ ու շատ մարդիկ, որոնք ուզում են, որ օրինական երկիր ունենանք:Բոլոր նրանք, որոնք «պանյատկեքով» են ապրում, ուրիշի ազատությանը կարող են բռնանալ, իմացեք, որ ձեր օրենքներով չենք խոսելու, դրա համար կա ոստիկանություն, որին ես պահում եմ մեր հարկերով: Ու սրանից հետո կլինի միայն այդպես:Ավելին, բոլոր երթուղայինների վարորդներին ուղղակի խնդրում եմ էդ բիտաները, արմատուրաները, դանակները տվեք ձեր գծատերերին,թ ող օգտագործեն էդ սուր գործիքները: Թե ինչպես կօգտագործեն ըստ իրենց նախասիրությունների: Մեզ վրա դա մի բանեցրեք, իրար սիրեք, հարգեք»:

 

Իր հերթին Արտյոմ Կարապետյանը նշել է, որ ոստիկանությունն արդեն արձագանքել է: «Երեկվանից փնտրում են այդ մեքենային: մնացածը իրավապահների գործն է, ես լավ եմ»:

Կարդացեք նաև՝Ինչ-որ մի գազելի շոֆեր ուզում էր վիզս կտրեր... Արտյոմ Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին