▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորը գիտեն Քոչարյանի վարկանիշը. հորդորում եմ նրան նախագահ չանվանել. Ալեն Սիմոնյան

 

«Ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, նրա վարկանիշը, բոլորս գիտենք։ Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետև նրանք երբևէ չեն ընտրվել որպես նախագահ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը պատրաստվում է միանալ ՀՀ-ում ձևավորվող ընդդիմադիր քաղաքական ուժերին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար, բանտից Reuters գործակալությանը տված գրավոր հարցազրույցում հայտարարել է, որ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին: Քոչարյանը Reuters-ին ասել է՝ հույս ունի, որ ինքը այդ ուժերի թվում կլինի:

Կալանավայրից տված հարցազրույցում Քոչարյանը կրկին պնդել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական են, և մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ: Նախկին նախագահը պնդել է, որ Հայաստանում նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր ուժեր են ձևավորվում:

Կարդացեք նաև՝ Մտադիր եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին. Ռոբերտ Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին