▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորը միլիոնատեր են. արդար ձևով դարձել են միլիոնատեր». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ քառօրյայի հերթական նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով բյուջեի կատարողականի մասին նաև որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել` մասնավորապես նշելով, որ  2012-2013 թթ ուստարվա ընթացքում  Հայաստանում դպրոցների աշակերտների թիվը  նվազել է  մոտավորապես 18 հազարով:  Ընդ  որում`2011-2012 թթ Հայաստանից գնացել է 5081 աշակերտ, իսկ 2012-2013 թթ`  4787 աշակերտ:   Պատգամավորի  խոսքով` աճել է նաև ինքնասպանությունների թիվը:

Շարունակելով ելույթը` Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է.

«Հանրությունն ահազանգում էր, ասում էր` էն մարդուն որ պահում եք  Սյունիքի մարզպետի կարգավիճակում, դոշից մեդալներ եք կախում, այդ մարդը չարիք է: Ասում էին` հերյուրանք է, համոզվեցինք,  որ «հերյուրանք» էր: Ասում էին, որ  Ներսես նազարյանը գեներալական «պագոնների»  տակ բիզնես է անում, ասում էին` հերյուրանք է: Այսօր մամուլում կարդացինք,  թե ինչպես են  Ներսես Նազարյանի որդուն դիմավորել օդանակավակայնում, հերթական «հերյուրանքն» էր:  Ասում էին` ՊԵԿ-ի նախագահի համար ՊԵԿ-ը դարձել է բիզնեսի տանիք, ասում էին` հերյուրանք է:  Նա ոչ մի բիզնես չունի, բոլոր բիզնեսները նրա որդունն են, եղբորորդունը:  Բոլորը միլիոնատերեր  են, բոլորը. արդար ձևով դարձել են միլիոնատեր»:

Եզրափակելով ելույթը` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին,  քանի որ ի դժբախտություն ոմանց` ինքը կարողանում է տարբերակել հերյուրանքը իրականությունից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին