▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորի սրտերը գերած պապիկին պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Շատերի սրտերը գերած պապիկը վարչապետի հանձնարարականով ուշ գիշեր, 2-ն անց 15 րոպեին, եղել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և իր ծաղիկներն է դրել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:



«Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա, վերջապես, իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին»,- այս մասին նախօրոք գրել էր վարչապետի տիկին  Աննա Հակոբյանը:



Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին 82-ամյա Արտուշ պապը ծաղիկները ձեռքին, տեղյակ չլինելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասին, գնացել էր Ծիծեռնակաբերդ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեր Ցեղասպանության նահատակների հիշատակին, բայց ոստիկանները նրան թույլ չէին տվել վերև բարձրանալ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին