▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորիդ «կգյուլեմ». Ոչ ադեկվատ վարք ունեցող վարորդի սպառնալիքը՝ Հանրապետության հրապարակում

SHAMSHYAN.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 16-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում բախվել է Հայաստանում Ռումինիայի դեսպանատան հաշվեկշռում գրանցված դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենային, այնուհետև վարորդը և ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից, ցուցաբերել ոչ ադեկվատ վարք և, ըստ ականատեսների, նրանցից մեկն իր ձեռքին ունեցել է ատրճանակ և հայհոյանքներ տալով՝ սպառնացել է, թե բոլորին «կգյուլի» և հետո դիմել է փախուստի: Ըստ տեղեկությունների՝ մեքենան եղել է Mercedes մակնիշի և համարներն էլ եղել են «10 010», սակայն ականատեսները չեն հիշում համարանիշների տառերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վերաբերյալ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ Հանրապետության հրապարակում, ըստ քաղաքացիների պատմածի, ավտովթար ստեղծած և ատրճանակով «Գյումրվա տրնգին պարողին» հայտնաբերելու ուղղությամբ:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին