Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորողներին, նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների,հունգարերենին վատ տիրապետելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Դասաժամերից հետո, տարբեր դասարաններում սովորող Արցախցի աշակերտները,իրենց դասարանի բոլոր տղաներին ( շուրջ 14 աշակերտների) ինչպես ասում են լավ «դաս» են տվել։ Արդյունքում հայտնվել են ոստիկանությունում, զրկվել ուսումից, իսկ ծնողները ենթարկվել են տուգանքի։ Բուդապեշտի դատարանը քննելով ծնողների բողոքը, քաղաքապետարանի որոշումը անօրինական է ճանաչել։ Արցախցի երեխաներին աջակցել են ազգությամբ ուկրաինիացի աղջիկները»,- գրել է նա։
***
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորողներիը, նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների՝ հունգարերենին վատ տիրապետելու համար։ Այս մասին գրել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ |