▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուլղարացի երկրպագուները գլուխները կախ կգնան Հայաստանից` հասկանանալով իրենց սխալը

Բուլղարիայի հավաքականի այցի ժամանակ մեր երկրպագուները ցանկանում են կոշտ ընդունելություն կազմակերպեն` հենց օդանավակայանից:

Ցանկանում են <<դժողքի>> վերածեն Բուլղարիացիների այցը ՀՀ: Սրա պատճառը կա. Սոֆիայում` Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ շատ վատ են պահել բուլղարացիները իրենց, կոշտ խաղ են ցուցադրել,երկրպագուները հարձակվել են FAF-ի անդամների վրա:

Հիմա մենք ենք ցանկանում նման ձևով դիմավորել, բայց արդյոք սա կլինի մեր կողմից հաղթանակ:

Նույն կերպ նրանք կսպասեն մեր հաջորդ այցին Բուլղարիա ու այդպես շարունակ:

Իմ կարծիքով,  մենք հաղթանակ կտանենք այն ժամանակ, երբ շատ նորմալ դիմավորենք նրանց և ցույց տանք, թե ինչպես են ընդունում հյուրերին` առանց չակերտների:

Եթե մենք նորմալ դիմավորենք, ապա կարծում եմ նրանք գլուխները կախ կգնան ՀՀ-ից և կհասկանան իրենց սխալը և մյուս անգամ շատ ջերմ կընդունեն և ներողություն կխնդրեն:

Հարձակումը միշտ բերելու է հակահարձակման և այս իրավիճակից հաղթած դուրս գալու համար պարտադիր չէ կոշտ ձևով ընդունել:

Մեր տղաներին էլ հաղթանակ եմ մաղթում, այս պարագայում կարծում եմ պատվի հարց է, իսկ դաշտում կոշտություն ցուցաբերելը համարժեք պատասխան կլինի:

 

Համլետ Թադևոսյան 

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին