▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուլղարացի երկրպագուները հայ ֆուտբոլիստներին ԱՆՎԱՆԵԼ ԵՆ ՑԻԳԱՆՆԵՐ

Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ տուգանվել ազգային հավաքականի հանդիպման ընթացքում երկրպագուների խայտառակ պահվածքի պատճառով:

Այս մասին գրում  footballcity.am  կայքն ու նշում, որ Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի հետ կայացած մրցավեճի ընթացքում, երբ բուլղարացի երկրպագուները Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին վանկարկել են անիմաստ արտահայտություններ`ցիգաններ, տեղեկացնում է Меридиан Мач-ը: Վերջինիս տեղեկատվությամբ հայկական կողմը հանդիպման տեսուչին ներկայացրել է այս և պահանջել է գրանցել  դրվագը:

Ցիգաններ վանկարկումը կարող է դասվել ռասիստականների շարքին, և դա կստիպի Բուլղարիայի հավաքականին  մոտ 1-2 խաղ անցկացնել դատարկ մարզադաշտում:

Ավելացնենք, որ այսպիսի տհաճ պահվածքը բուլղարացի երկրպագուների համար սովորական երևույթ է և բազմիցս պատժվել է Բուլղարիան երկրպագուների այսպիսի վարքի պատճառով: Մասնավորապես վերջին միջադեպը տեղի ունեցավ Անգլիայի հավաքական հետ կայացած հանդիպման ընթացքում, որտեղ երկրպագուները կապիկին բնորոշ ձայներ էին հանում Անգլիայի հավաքականի սևամորթ ֆուտբոլիստներ Էշլի Քոուլի և Էշլի Յանգի հասցեին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին