▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուքմեյքերական ընկերություններն սկսել են ցածր գնահատել Արամ MP3-ի հաղթելու հնարավորությունը

Միջազգային բուքմեյքերական ընկերությունները սկսել են ավելի ցածր գնահատել Արամ MP3-ի հաղթանակի հավանականությունը, թեև Հայաստանը «Եվրատեսիլ 2014»-ում ներկայացնող Արամ MP3-ը շարունակում է մնալ ֆավորիտների եռյակում:

Նախքան առաջին կիսաեզրափակիչը բուքմեյքերական ընկերությունները նրան՝  «Not Alone» երգով միակ ֆավորիտ էին համարում:

Այսպես՝ հանրահայտ Williamhill բուքմեյքերական ընկերությունում  Արամ MP3-ի հաղթանակի գործակիցը գնահատվում է  3,25: Առաջին հորիզոնականում մասնագետների կարծիքով շվեդ երգչուհի Սաննա Նիլսենն է՝  «Undo» երգով: Եռյակն ամփոփում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ  Մոլլին՝  «Children of the Universe» երգով: Գրում է «Новости-Армения»-ն:

«Bwin» միջազգային բուքմեյքերական ընկերության փորձագետների կարծիքով ևս հիմնական ֆավորիտը Շվեդիան ներկայացնող երգչուհին է, ում հաղթելու գործակիցը 2.85 է, իսկ ահա Արամ MP3-ինը՝ 4,50:

Հիշեցնենք` նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2014»-ի առաջին  կիսաեզրափակիչը, որին մասնակցեցին Հայաստանը, Չեռնոգորիան, Հունգարիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Սան-Մարինոն, Շվեդիան, Նիդերլանդները և Իսլանդիան:

Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 8-ին է, որին կմասնակցեն Մալթան, Իսրաելը, Նորվեգիան, Վրաստանը, Ավստրիան, Լիտվան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Բելառուսը, Մակեդոնիան, Շվեյցարիան, Հունաստանը, Սլովենիան և Ռումինիան:  

Եզրափակիչ փուլը մայիսի 10-ին է, որին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին