Առաջ, երբ ջահել ու միամիտ էի, մտածում էի, որ մարդկանց կարելի է համոզել կա՛մ փաստարկներով, կա՛մ էլ ծայրահեղ դեպքում գոնե փաստերով: Հիմա հասկացել եմ, որ դա ոչ միայն այդպես չէ (դա դեռ էդքան էլ հետաքրքրիր չէր լինի), այլ որ հակառակը՝ երբ փաստերը սկսում են ակնհայտորեն հակասել մարդկանց պատկերացումներին, նրանք ավելի են կարծրանում իրենց դիրքորոշման մեջ, ավելի կատաղի են սկսում հակադրվել իրականությանը: Իսկ փաստարկը միայն վիրավորանք է թվում իրենց: Էս «չարաբաստիկ» բուրժուա-հեղափոխական հղացքը դրա լավ օրինակն է: Երբ այն առաջ քաշվեց 2011-ի քաղաքագիտական վերլուծությամբ, շատերը դա թերահավատորեն ընդունեցին, ինչի հիմքն ու իրավունքն ունեին: Ես էլ ունեցել եմ այդ հարցում տատանումներ եւ նախընտրել եմ սկզբում ուշադիր հետեւել դրա իրագործմանը, քանթե միանգամից ընդունել կամ մերժելը: Հետագայում, երբ այդ հղացքը դանդաղորեն սկսեց աշխատել եւ վերածվել քաղաքական իրականության, դրան ի սկզբանե հակադրվող մարդկանց զգալի մասն է՛լ ավելի կարծր սկսեցին հակադրվել: Այսինքն՝ իրականություն ոչ մի կապ չուներ էդ տիպի դիրքորոշման հետ: Էսօր, արդեն շատերին, ովքեր ուշադիր են հետեւում գործթընացներին, պարզ է, որ այդ հղացքը միս ու արյուն է ստանում՝ անկախ նրանից լավն է այն թե վատը: Բայց դա չի ստիպում մարդկանց ընդունել, իրենց կանխատեսումների, պատկերացումների, կարծրատիպերի սխալը: Այլ ստիպում է է՛լ ավելի դեստորւկտիվ դիրք գրավել: Եվ դա ....վատ չէ: Որովհետեւ որքան բաց ու հակադիր է իրավիճակ, այնքան ավելի հետաքրքրիր է ու օգտակար:
Բուրժուա-հեղափոխական հղացքը միս ու արյուն է ստանում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet