Օրեր առաջ՝ փետրվարի 23-ին, Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց հայկական համայնքը բողոքի ցույց է անցկացրել՝ 1988-ի Սումգայիթի ջարդերի և ադրբեջանցի մարդասպանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության դեմ:
Ցույցը կազմակերպել է Միացյալ երիտասսարդ հայեր կազմակերպությունը՝ մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ:
Ելույթ ունեցողները դատապարտել են հատկապես ադրբեջանական իշխանության՝ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլերը: