▲ Դեպի վեր

Շաբաթ, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Բոյկոտե´ք Անդրանիկ Քոչարյանին». Գեղամ Մանուկյանը՝ լրագրողներին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով երեկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրողին վիրավորելուն, նշեց, որ դա խայտառակ և անթույլատրելի երևույթ էր: «Պետք է այդ դեպքը ունենա իր արձագանքը: Դիմում եմ լրագրողներին՝ բավական է հանդուրժեք ԱԺ-ում ձեր դեմ ուղղված հարձակումները, բոյկոտե՛ք Անդրանիկ Քոչարյանին, այն պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են: Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին՝ բավական է ձեններդ կտրած նստեք: Այս ամենը վաղը հանգեցնելու է շատ ավելի տոտալիտար մի համակարգի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը, ինչին Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Ես ընդամենը արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր»:

Հիշեցնենք՝ երեկ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց հեռու կանգնել իրենից և, առաջնորդվելով հոգևորականի առաջարկով, մաքրել շրթունքները:

***

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խիստ դատապարտում եմ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, բառապաշարը և պահվածքը:
Ուղղակի մի բան չեմ հասկանում, Անդրանիկ Քոչարյանին մոտենալու իմաստը ընդհանրապես որն ա: Ի՞նչ նոր բան պետք է իրենից լսել կամ տեսնել:
Ինքը ամբողջապես ու բարոյապես սպառված կերպար է:
Հակառակ դեպքում դառնում ա լրիվ էն գորտի անեկդոտը, որ ասում ա, վաղը էլի էն կողքի ճահիճն եմ գնալու:
Իշխանափոխությունից հետո, օրինակ, ես պնդելու եմ, որ այդ անձին անվանափոխեն, քանի որ ոչ անունը, ոչ ազգանունը չեն համապատասխանում իր արժեքային համակարգին»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին