▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 27.08.2025 lang.iso lang.iso lang.iso

«Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը, թե փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, սուտ է». Էրիկ Իսրայելյան

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան գրառում է արել.

«Հարգելի հայրենակիցներ, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Նրա այն պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, բացարձակ սուտ է։ Սուտ է նաև այն, թե իբր իրենք շատ բան են արել իմ չեմպիոն դառնալու համար։ Այդ ճանապարհն ինքս եմ անցել, կրելով բազմաթիվ հարվածներ։
Ակնհայտ է, որ այս և նմանատիպ այլ հայտարարություններով փորձ է արվում արատավորել իմ բարի համբավն ու մարզական կարիերիան։
Ինչպես արդեն հայտնել եմ՝ Ֆեդերացիայի նախագահն անգամ հարկ չի համարել ինձ դիմավորել և շնորհավորել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին