▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած պայքար ջախջախվում է, երբ առաջնորդը զիջում է իրեն հետևողներին

Ցանկացած իրավիճակում մարդկային զանգվածի պայքարն անշեղորեն տանում է դեպի պարտություն ու ջախջախում, եթե մարդկային այդ զանգվածի առջև կանգնածը, նրան ղեկավարողը, առաջնորդողն իր մտավոր պոտենցիալով, իր քաղաքական հայացքներով ու հատկապես մարտունակությամբ զիջում է այն մարդկանց, որոնց Առաջնորդի դերն է ստանձնել։ Անկախ նրանից մարդկային այդ զանգվածը 100 հոգի է, 500 կամ 5000, թե 500 հազար կամ 5 միլիոն։ Պատմությունից ես չեմ հիշում հակառակն ապացուցող թեկուզ մի դեպք։
Արևելյան հայտնի ճշմարտություն կա. «Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը»։ Չգիտեմ՝ ինչու հիշեցի սա։ Բայց կարծում եմ՝ դառը ճշմարտություն կա այս խոսքերում։ Իսկ ճշմարտությունը, որքան հայտնի է, ի տարբերություն գեղեցիկ ստի, մի առանձին հարգանք չի վայելում մարդկանց մեջ՝ երևի իր դառնության պատճառով։

Վարդգես Օվյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին