▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցանկանում եմ հիշեցնել՝ Երևանում վաղուց կա Քրիստոսի արձան»․ Հայկ Դեմոյան

 

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ Քրիստոսի արձանի տեղադրման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, ցանկանում եմ հիշեցնել, որ Երևանում արդեն վաղուց կա Քրիստոսի արձան, ավելի ճիշտ, մեծ չափերի արձանի մի մասը՝ Փրկիչի ձեռքերը, որոնք խորհրդային տարիներին Իտալիայի Կարարա քաղաքի կողմից նվիրվել է քույր քաղաք Երևանին։

Մարմարից պատրաստված այդ ձեռքերը նախատեսված են եղել Քրիստոսի արձանի համար, սակայն արձանի պատրաստումը ավարտին չի հասցվել և դրանք նվիրաբերվել են Երևանին․․․
Ամեն անգամ «Բարեկամության ձեռքերի» կողքից անցնելով կարող եք խաչակնքվել, հիշելով, որ դրանք հենց Փրկչի մեծ չափերի ձեռքերն են․․․»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին