▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծանոթներիցս մեկի քույրը չորս երեխաների հետ Ասկերանում զոհվել է». Կարապետ Պողոսյան

Հերքում

Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատաախանում։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ծանոթներիցս մեկի քույրը չորս երեխաների հետ Ասկերանում զոհվել է, նիկոլին *** արեք»:

Թարմացված․ Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։

Թարմացված․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է:
Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են:
Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում:
Սակայն այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող մեր հայրենակիցներին»:

Թարմացված․ ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է. «Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա:
Ադրբեջանը, օգտվելով կապի, վառելիքի ու տրանսպորտի բացակայությունից, օգտվելով նրանից, որ գիշեր է, շարունակում է (այս պահին էլ) խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի և այլն), խաղաղ բնակիչների` հղի կանանց ու երեխաների, տարեցների թիրախավորված ռմբակոծումը:
Ադրբեջանական իշխանությունն այս հանցավոր ոճով մտադրված մեծացնում է խաղաղ բնակիչների թվում մարդկային կորուստները ու բնակավայրերի ավերումը:
Շուրջօրյա սկզբունքով մենք կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ և տանում ենք համատեղ աշխատանքներ ադրբեջանական պատերազմական հանցանքների ամրագրման ուղղությամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին