▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր դեպքերն ավելացել են, ընտանիքներով են դիմում․ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն

 

Վերջին շրջանում բնակչության շրջանում նկատվում է ոչ միայն դեպքերի շատացում, այլեւ ծանր դեպքերի ավելացում, մարդիկ դիմում են ընտանիքներով։  Այս մասին այսօր պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

«Եթե մի ընտանիքից մեկ կամ երկու դեպք էինք ունենում, հիմա եթե ընտանիքում 6 անձ է, 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա եւ հաստատվում է կորոնավիրուսը»,- հայտնեց նա։

Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով՝ իրենց հսկողության տակ է գտնվում  50 մարդ, կան նաեւ ծանր վիճակում գտնվողներ։

Ռուզաննա Դուրգարյանը հայտնեց, որ դրական դեպքերը հսկվում են տեղամասային թերապեւտի կողմից, անընդհատ կապ է հաստատվում հեռախոսազանգերի միջոցով, անհրաժեշտության դեպքում  այցելություն է կատարվում տուն։

«Եթե վատթարացում է տեղի ունենում հիվանդի վիճակում, նա տեղափոխվում է ստացիոնար»,- նշեց նա։

Կարդացեք նաև՝ Քննարկվում է, թե ընտանիքի անդամներն ավտոմեքենայում դիմակ չկրելու համար ինչո՞ւ են տուգանվում․Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին