▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ Հռիփսիմե Խուրշուդյանը ՀՆԱԶԱՆԴ ԼԻՆԵԼՈՒ ԵՐԴՈՒՄ Է ՏՎԵԼ

Ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի և Տարոն Թովմասյանի  պսակադրության և հարսանեկան արարողության մանրամասներից ընթերցողներին թերևս  հետաքրքրում են դրա մասնակցիների անունները:

Ինչպես գրում է esyes.am կայքը, հարսանեկան խնջույքին, որ տեղի է ունեցել  «Շանթ» ռեստորանում, ներկա են եղել  ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Նազիկ Ավդալյանն ամուսնու՝ Էրիկ Կարապետյանի հետ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, մարզաշխարհի  ներկայացուցիչներ, զույգի մտերիմներն ու բարեկամները: 

Տարոնն ու Հռիփսիմեն միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել և  Աստծո օրհնությունը ստացել են  Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում:

Իր հարսանեկան զգեստը մարզիկը Բելգիայից է ձեռք բերել. ընդունված կարգի համաձայն այն նրա փեսացուն է գնել, սակայն սիրելիին հարսանեկան զգեստով տեսնելու հնարավորություն մինչև հարսանիքի օրը  չէր ունեցել:

Հարսանիքից հետո զույգը մեկնել է Ծաղկաձոր, սակայն նրանց մեղրամիսը միայն 3 օր է տևելու: Հռիփսիմեն նշել է , որ մի շարք անելիքներ ունի. թեև 1 տարի որևէ մրցաշարում հանդես չի գալու, այս ընթացքում մարզումները չի դադարեցնելու:

Պսակադրությունից հետո Հռիփսիմեն ու Տարոնն ապրելու են փեսայի ընտանիքի հետ, Հռիփսիմեն պատմել է , որ ապագա ամուսնու ընտանիքը բազմանդամ է. «Տանը տատիկ էլ ունենք, ինչի համար անչափ ուրախ եմ: Շատ եմ սիրում, երբ տանը տատիկ-պապիկ է լինում, թեև, պետք է նշեմ, որ մոտ 1  տարուց առանձին ենք ապրելու: Պատրաստվում ենք բնակարան գնել, որը կկահավորենք մեր ճաշակով»:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Շոու-բիզնես ավելին