▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Արշակունյաց պողոտայում ապրիլի 12-ին, ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին վրաերթի ենթարկած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է աշխարհի և Եվրոպային չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:

/filemanager/uploads/2019/09/week-4/Simon_Martirosyan.jpg

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«Այո, ղեկին Սիմոն Մարտիրոսյանն է եղել: Ապրիլի 12-ին Երևան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով – հեղ.)»,- ասել է Եգանյանը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին ժամը 22:30-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին