▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարենցավանում սահմանափակումներ մտցնելու որոշում այս պահին չկա, պարետի որոշումը պատահաբար է հրապարակվել․ խոսնակ

ՀՀ կառավարության կայքից հեռացվել է պարետ Տիգրան Ավինյանի այն որոշումը, որով նախատեսվում էր արգելել դեպի Չարենցավան մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը։

Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ այդ որոշումը չպետք է հրապարակվեր. «Տեխնիկական սխալի պատճառով է եղել, դա չպետք է հրապարակվեր։ Մենք պատրաստում ենք տարբեր սցենարներ, որ որոշակի զարգացումների դեպքում հնարավոր է ինչ-որ մի տեղ փակվի։ Հիմա այն ինչ դուք տեսել եք՝ նման հավանական զարգացման սցենարներից մեկի՝ որոշում-տարբերակ էր, որը պատահաբար՝ տեխնիկական սխալի պատճառով հրապարակվել է։ Այս պահի դրությամբ նման որոշում չկա»։

Դիտարկմանը՝ քաղաքացիներն արդեն մամուլում տեսել են, որ նման որոշում է եղել, Հունանյանն արձագանքել է. «Ժամը 16։00-ին փոխվարչապետի ասուլիս կա՝ կհայտարարվի այդ մասին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին