▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից, այնուհետեւ սկսվեց հրմշտոց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության շենքից ու կարճ պատասխանեց լրագրողների հարցերին, ինչից հետո հրշմտոց ու վիճաբանություն տեղի ունեցավ լրագրողների, աջակիցների ու ոստիկանների միջև:

Ըստ որոշ տեղեկությունների՝ կան բերման ենթարկվածներ, բռնության են ենթարկվել լրագրողներ, օպերատորներ, անգամ՝ տարեց ցուցարարներ: Ոստիկանությունը հորդորեց անմիջապես դադարեցնել ապօրինի հավաքն, այլապես կկիրառվի բիրտ ուժ: «Ոստիկանը մերն ա, մերն ա, ի՞նչն ա մերը, վայրենի են լրիվ»,- դժգոհում են օպերատորները:

«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է: Ցուցմունք չկա իմ դեմ, կհարցնեք իրավապահներին, թող պատասխանեն, որևիցե իմ դեմ խնդիր չկա, կառավարման հարցով, կան կառավարիչներ: Շատ շինծու, սարքած գործ ա, դատարանում կքննվի, դուք կտեսնեք»,-նշել է Գագիկ Ծառուկյանը։

Ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը հարցին, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, ով դիվիդենտ է հավաքում, ուրեմն նա դավաճան է։ Այսօր ԱԺ-իմ իմ ներկայացրածների, ասածի տերն եմ»։

Կարդացեք նաև՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Տեսանյութը՝ a1plus.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին