▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ազգային անվտանգության ծառայությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս լուրը լրագրողներին ԱԱԾ շենքից դուրս գալով հայտնեց Ծառուկյանը։

«Ներկայացրել են, այո։ Հիմա իրենց մեղադրանքը վաղը կքննվի եւ կտեսնեք՝ ինչ է ներկայացված։ Չկա հիմնավորում, սարքած գործ է»,- ասաց նա։

Ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը հարցին, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, ով դիվիդենտ է հավաքում, ուրեմն նա դավաճան է։ Այսօր ԱԺ-իմ իմ ներկայացրածների, ասածի տերն եմ»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 16-ին, զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Կարդացեք նաև՝ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից, այնուհետեւ սկսվեց հրմշտոց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին