▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը կմեկնի ԱՄՆ` «ԴԱԲՐՈՅԻ» հետևի՞ց

Պարզվում է` ԲՀԿ «ուղեղային կենտրոնները» փորձում են ԲՀԿ առաջնորդի համար այց կազմակերպել ոչ միայն Բրյուսել, որի առնչությամբ ԲՀԿ գրասենյակից երեկ «Հրապարակ»-ին ասացին, որ նման ծրագիր կա, և երկուշաբթի այդ կապակցությամբ իրենք հանդես կգան տեղեկատվությամբ, այլև` ԱՄՆ: Աշխատում են Միացյալ Նահանգներում Գագիկ Ծառուկյանի համար ներկայացուցչական հանդիպումներ կազմակերպել:

Պրոյեկտին մասնակցում է նաև ՀԱԿ-ը, և, ըստ թերթի աղբյուրների, Գագիկ Ծառուկյանը Վաշինգտոն կմեկնի իր թեկնածությունն առաջադրելուց հետո: Ավելին` տեսակետ կա, որ ԲՀԿ-ն անպայմանորեն համագումար է անելու, որի ժամանակ հռչակվելու է այդ մասին: Ընդ որում, այդ համագումարը տեղի է ունենալու ՀՀԿ համագումարից հետո` դեկտեմբերի 17-ի կողմերը: ՀԱԿ-ում և ԲՀԿ-ում մտմտում են Ծառուկյանի համար գոնե ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջոն Քերրիի մակարդակի հանդիպում կազմակերպել:

Սպասվո՞ւմ է Ծառուկյանի այց Միացյալ Նահանգներ` «Հրապարակ»-ը փորձեց ճշտել նրա մամլո քարտուղարից: «Այս պահին նման այց պլանավորված չէ»,- պատասխանեց Իվետա Տոնոյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին