▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի ելույթը ցաքուցրիվ և տարածված տեքստից տարբերվող է եղել. «Հրապարակ»

«Փետրվարի 13-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստում Ծառուկյանի ելույթն իրականում տեսագրվել է, սակայն այդպես էլ տեսանյութը չի տարածվել, քանի որ ԲՀԿ «գաղափարական թևը» դա ճիշտ չի համարել: Պատճառն այն է, որ Ծառուկյանի ելույթը շատ էմոցիոնալ է եղել, ցաքուցրիվ, ծառուկյանական ոճով և տարածված տեքստից փոքր-ինչ տարբերվող: Թիմակիցներին Ծառուկյանն ասել է, թե ոչնչից չի վախենում, բիզնեսներում ամեն ինչ մաքուր է, թող գան խոշորացույցով ստուգեն: Նաև նշել է, որ գնալու է մինչև վերջ: Ինչ վերաբերում է մանդատից գրկելուն, ԲՀԿ առաջնորդն ասել է. թող զրկեն, էլի կառաջադրվեմ, չկա այդպիսի թեկնածու, ով իմ դեմ թեկնածություն դնի ու հաղթի:

 

Որևէ այլ ելույթ չի եղել: Առհասարակ, ԲՀԿ-ականները նեղ շրջապատում անկեղծանում են, որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ամեն ինչի մասին տեղեկանում են վերջում, որոշումները կայացվում են մի քանի հոգով, այնուհետև դրանք սրբագրվում են Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Քոչարյանի ձեռքով: Նիստից հետո արդեն ԲՀԿ-ականները թվարկում էին առաջին «հեռացողներին», և կանխատեսումներն արդարացան՝ առաջին հեռացողը գործարար Արագած Ախոյանն է, երկրորդը՝ քրեական պատմությունների կիզակետում հայտնված Յուվեցի Կարոն՝ Կարո Կարապետյանը: Առաջիկայում հնարավոր է դուրս գան նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութ, Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելո, Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշ:»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին