Գագիկ Ծառուկյանի վիճակն օրեցօր աննախանձելի է դառնում. «Արարատցեմենտում» կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև այնքան են սրվել, որ աշխատակիցները խոստացել են Ծառուկյանի կյանքը դժոխքի վերածել:
ԲլոգՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Պարզվում է՝ «Արարատցեմենտում» առկա դաժան իրականության մասին մամուլում վերջերս տեղ գտած նյութերը զայրացրել են Ծառուկյանին ու հիմա նա որոշել է պատժել այնտեղի աշխատողներին. թոշակառուներին աշխատանքից ազատելու գործընթաց է սկսվել, որի պատճառով շուտով գործազուրկ է դառնալու շուրջ 100 աշխատակից:
Ի դեպ՝ գործարանի աշխատակիցները հատկապես բողոքել են Ծառուկյանի մոտ հարազատ Նազարյան Գոռիկից (տնօրենն է)՝ հայտնելով, որ նա գործարանի գլխավոր «բեսպրեդելշիկն» է դարձել: Գործարանի աշխատակիցները սպառնացել են, որ եթե նա կարգի չհրավիրի իր բարեկամին, ապա նրա կյանքը դժոխքի կվերածեն՝ դիմելով ծայրահեղ քայլերի: «Ծառուկյա՛ն, խելքդ գլո՛ւխդ հավաքի, ժողովդրի հետ գործ չունես»,-Արարատ քաղաքի անունից նախազգուշացրել են Ծառուկյանին՝ սպառնալով այնպես անել, որ չկարողանա Արարատ նույնիսկ ոտք դնել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում


