▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանն իր ելույթում չարեց ամենակարևորը. այն, ինչ արեց Լևոնը 2008-ին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

2008 թվականի փետրվարն էր։ Ես մասնակցում էի Տեր-Պետրոսյանի հանրահավավաքներից մեկին ու մինչև այսօր հիշում եմ նրա ճառը, որն այդ ժամանակ բեկումնային ազդեցություն ունեցավ ինձ համար և այն ոգեշնչումը ու վստահության զգացումը, որը ես ապրեցի այդ պահին կարող էր համեմատվել միայն այն դառը հիասթափվածության ու հուսալքության զգաղման հետ, որը ես ապրեցի Մարրտի 1-ին, երբ Տեր-Պետրոսյանն այդպես էլ չմիացավ ժողովրդին...
Այդ օրը Տեր-Պետրոսյանը հանրահավաքի տրիբունից ներողություն խնդրեց և ապաշխարհեց հավաքվածների առջև՝ ընդունելով իր պատասխանտվությունը ստեղծված կացության համար ու նրա համար, որ հենց ինքն էր ժամանակին քաղաքականություն ու իշխանության բերել այն մարդկանց, ում դեմ պայքրի էր դուրս եկել 2007 թվականին։ Այդ ժամանակ ես նրան հավատացի, ժողովուրդը հավատաց։ Իզուր, թե ոչ՝ այլ քննարկման թող մնա, ուղղակի կասեմ, որ ինձ համար բեկումնային էր այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես քաղաքական գործիչ, որպես առաջնորդ ու որպես երկրի նախագահ դառնալու հավակնություններ ունեցող մարդ՝ ընդունեց պատասխանատվությունը ոչ միայն լղոզված ապագայի ու հիպոթետիկ խոստումների համար, այլ նաև իր անցյալի ու իր անցյալ որոշումների համար...

Հիմա կարդում եմ Ծառուկյանի ելույթը, որտեղ տեսա ինչ ասես, բացի սեփական պատասխանատվությունն ընդունելուց ու դա անձամբ ինձ համար արժեզրկում է ողջ ասվածը, որովհետև Ծառուկյանը այնքան քաջություն, համարձակություն ու գոնե խորամանկություն (կարդա խելք) չունեցավ, որ գոնե ձևական, գոնե այսրոպեական ասի, որ կոչելով այս իշխանություններին «Չարիքի իշխանություն», ինքը ընդունում է, որ ինքը ունի իր ամենաանմիջական ու ծանրակշիռ մեղքը, որ հիմա ունենք այս իշխանություններին։ Թող ներողություն էլ չխնդրեր, այլ ուղղակի ակնարկեր, որ նույն 2008-ին ինքը իշխանակն մեքենայի անքակտելի մասն էր, ով հսկայական դերակատարություն ունեցավ այս իշխանության կայացմանը ու հետո բոլ-բոլ ըմբոշխնեց դրա պտուղները՝ որպես կոալիցիայի անդամ։

Չի ընդունում, նշանակում է կամ չի հասկանում, կամ էլ անկեղծ չէ։ Երկու դեպքում էլ ոչ մի լավ բան չկա, քանի որ անձամբ ես չեմ պատրաստվում իշխանափոխություն պահանջել չհասկացող կամ էլ առավել ևս՝ ստահակ մեկի համար։ Իմա՞ստը՝ մի զուլումը մյուսով փոխարինելու։

Վազգեն Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին