a1plus.am-ի փոխանցմամբ` ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն իրեն տանջող հարցերի պատասխանները գտնում է իր գրքերում. «Խորհում ես եւ անվերջ խորհում, խոսիր, որ սիրտդ ճաք չտա, թունելի վերջում չկա լույս, վառանյոկ է, կռուգոմ սուկեք են, մարդ չկա»:
Ըստ բանաստեղծ-պատգամավորի, այսօր անիմաստ է խոսել Ծառուկյան-Իվանիշվիլի ընդհանրությունների կամ տարբերությունների մասին, ինքը չգիտի` դրանք կա՞ն, թե չկան, բայց Ծառուկյանն ուրիշ է, մարդկության մի նոր տեսակ:
«Նրա արյան մեջ խոսում է Աստծո գործակիցը եւ ես նրան համարում եմ որպես երկրի ճակատագրողի տեսակ»,-ասել է նա։
Ըստ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի՝ Գագիկ Ծառուկյանը ոչնչով պակաս չէ Բիձինա Իվանաշվիլիից, նա նույնպես կարող է առաջնորդել ժողովրդին առանց հեղափոխական ցնցումների
«Ես միշտ ասել եմ՝ որեւէ հեղափոխություն ցանկալի չի, որովհետեւ դա շատ վնաս է, պետությունը հետ է շպրտում երկար տարով»,-ասել է նա։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում