Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ Շուշին զավթած թուրքը շուշեցիներից մեկի՝ Նարինեի տանը եղած լուսանկարները տեսագրել է և ուղարկել նրան։
«Այս տեսանյութը շուշեցի Նարինեին ուղարկել է Շուշիում Նարինեի բնակարանը զավթած թուրքը։
Նարինեն երեխաների հետ Շուշին լքել է նոյեմբերի 1-ին։
Ոչինչ չի վերցրել ոչ իր և ոչ էլ երեխաների իրերից։
Նարինեն չի պատկերացրել, որ Նիկոլը Շուշին հանձնելու է։ Ասում է՝ գոնե երեխաներիս նկարները վերցնեի։
Այս նկարները եղել են Նարինեի IPad-ում։
Թուրքը ամեն օր Նարինեի messenger-ին էր ուղարկում Շուշիում Նարինեի տնից տեսանյութեր ու մի անգամ էլ հարցրել էր՝ «Ես ձեզ ցա՞վ եմ պատճառում»։
Հունիսի 20-ին, երբ գնաք ընտրատեղամաս եւ ընտրեք Նիկոլին, հանկարծ չմոռանաք, որ մի օր էլ թուրքը Վարդենիսի կամ Կապանի ձեր բնակարանից ձեզ ամեն օր ահա այսպիսի տեսանյութ կարող է ուղարկել»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։
Տեսանյութը դիտել՝ այստեղ