▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավակցում եմ գորիսեցիներին. նոր քաղաքապետն էլ է քծնում Լիսկային

Գորիսը նոր քաղաքքապետ ունի՝ Վաչագան Ադունցը, ինչի համար ուզում եմ սրտագին ՑԱՎԱԿՑԱՆՔՆԵՐՍ հղել գորիսեցիներին: Ինչո՞ւ ցավակցանք. դե բա էլ ի՞նչ ասես, երբ նորընտիր քաղաքապետն իր առաջին հարցազրույցներից մեկում իսկ հիմնական մասը հատկացնում է Լիսկային քծնելուն ու այն աստիճան ինտենսիվ, որ ես վախենում էի, որ հեսա սիրո խոստովանություն էլ կկարդամ:

Այսինքն, սիրելի գորիսեցիներ, հերթական անգամ ձեզ ու բոլորիս պարզ հասկացրին, որ Լիսկան Զանգեզուրի գերագույն գլխավոր ֆեոդալն է ու իր վասսալիկներով է պատելու ողջ մարզն ու հատկապես Գորիսը: Ամենևին էական չէ, որ նա վախկոտ մի թալանչի է, ով կնոջ փեշի տակ պախկվելով, մարդ է սպանում, իսկ հետո որդուն է դեմ տալիս...

Մի խոսքով, ցավակցում եմ, որ այնպիսի քաղաքապետ ունեք, որ նույնիսկ այնքան ողջամտություն չունի, որ հասկանա, որ չի կարելի Լիսկայի հանդեպ այդպիսի ռևերանսներով սկսել գործունեությունը:

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին